Մեկնարկել է Տեխնովացիա Հայաստան 2019 մրցույթը

20-05-2019 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Մայիսի 20–ին, ժամը 14:00-ից, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում 20 կրտսեր թիմերը կներկայացնեն իրենց հավելվածները ժյուրիի դատին:   
 
Այս տարի ավելի քան հինգ հարյուր 10-18 տարեկան աշակերտուհիներ և մենթորներ/ուսուցչուհիներ Հայաստանի բոլոր մարզերից մասնակցեցին “Տեխնովացիա Հայաստան 2019” ծրագրին: Ծրագրի շրջանակներում այս տարի 51 հավելվածներ ստեղծվեցին Հայաստանի աղջիկների թիմերի կողմից: Հայաստանյան մրցույթին կմասնակցեն 49 թիմեր ինը մարզերից; 14 ժյուրիի անդամներ տեխնոլոգիական, բիզնես ընկերություններից և ուսումնական հաստատություններից կգնահատեն թիմերի աշխատանքները: Հաղթողները կորոշվեն  դեմ-առ-դեմ և  առցանց  գնահատման արդյունքում  Հայաստանյան մրցույթի արդյունքները հայտնի կդառնան հունիսի 2–ին: 
 
Տեխնովացիա Հայաստան  մրցույթին աջակցում են Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը,
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ֆիզմաթ դպրոցը, Արարատ բանկը, Վոլտերման ընկերությունը, Օնեքս ընկերությունը:
 
 
 Ավագ թիմերի մրցանակների հովանավորն է Սերվիս տիտան ընկերությունը:
 
Տեխնովացիա Հայաստան 2019 ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:
 
Մայիսի 15-ին մեկնարկեց Տեխնովացիա Հայաստան 2019 մրցույթը: 
 
Այն կտևի երեք օր՝ առաջին օրը մրցեցին  15 ավագ թիմեր, Հայաստանի ամերիկյան համալսարանում:
 
 Մայիսի 17–ին  14 ավագ թիմերը կմրցեն  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:
 
Տեխնովացիան աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթն է 10-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ստացած
ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով: 
 
12 շաբաթյա ուսուցման ընթացքում մասնակիցներին սովորեցնում են հինգ մոդուլներ` գաղափարների գեներացիա, ծրագրավորում, բիզնես, շուկայի հետազոտում և ներկայացում:
 
Արդյունքում թիմերը մենթորների ուղղորդմամբ, բացահայտում են,  վեր հանում որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում, և պատրաստում բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը: 
 
Երրորդ տարին է ինչ Հայաստանը մասնակցում է ծրագրին: Այն  Հայաստանում իրականացնում են Կրթության ազգային ինստիտուտը և Կանայք և տեղեկատվական հասարակություն հկ –ն գործընկեր և աջակից կազմակերպությունների հետ: 
 
 
 
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 344 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար