ԵՊՀ. Բարձրագույն կրթության հիմնախնդիրները և դրանց հնարավոր լուծումները ռազմավարությունում»

20-05-2019 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Մայիսի 20-ին, ժամը 14:00-ին Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում  (հասցե` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ  7-րդ մասնաշենք` 2-րդ հարկ, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ) «Մեդիա կենտրոնը» կանցկացնի քննարկում «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով:
 
Քննարկմանը բանախոսները կանդրադառնան բուհական կրթության որակի, կառավարման, թափանցիկության, մասնակցայնության ապահովման, բուհական ինքնավարության, սոցիալապես անապահով խավի համար հավասար պայմաններով կրթության իրավունքի իրացման, ակադեմիական ազատության և ազնվության խնդիրներին մշակվող ռազմավարության համատեքստում:
 
Բանախոսներն են՝
 
Սամվել Կարաբեկյան՝
ՀՀ Կրթության և գիտության նախարարի խորհրդական
Սմբատ Գոգյան՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ
Աննա Գևորգյան՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի ղեկավար, Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության փորձագետ
Սերոբ Խաչատրյան` կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս
Քրիստինե Ծատուրյան՝ Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության փորձագետ
Դավիթ Պետրոսյան՝ Ռեստարտ ուսանողական, քաղաքացիական նախաձեռնության անդամ:
 
Քննարկումը բաց է լինելու լրատվամիջոցների, ՀՀ բոլոր բուհերի ուսանողների, դասախոսների, կրթության փորձագետների և ոլորտի այլ ներկայացուցիչների համար:
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374) 12 755898, (+374) 55 190708:
 
 
 
 
 
անդամ:   Քննարկումը
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 275 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար