Կմեկնարկի Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը

17-10-2019 09:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հոկտեմբերի 17-ին, ժամը 9։30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կմեկնարկի Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որի ընթացքում քննարկվելու են կրթության որակի ապահովման միտումները և մշակվելու է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման  ռազմավարությունը 2021-2025թթ․ համար։ 
 
Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարար Արայիկ Հարությունյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և 
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը։
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 283 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար