Ջութակահար Նիկոլայ Մադոյանը Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

17-10-2019 19:30:00   | Հայաստան  |  Համերգ
Հոկտեմբերի 17-ին, ժամը 19:30 Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Նիկոլայ Մադոյանը Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:
 
«Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգային երեկոյին նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր
դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
 
Կհնչեն Պագանինիի և Վիվալդիի
ստեղծագործությունները: Համերգային երեկոյին կներկայացվի Վիվալդիի անմահ «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը:
 
 
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 293 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար