«Արմենպրես». Ասուլիս նվիրված «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնի մեկնարկին

22-10-2019 13:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Ս.թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 13:00 «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (հասցեն՝ Սարյան 22) կկայանա «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս:
 
Բանախոսներ՝
 
·         Կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունի
 
·         Կինոփառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյան
 
·         Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև «Երևանում» Գյոթե կենտրոնի ներկայացուցիչներ:
 
Փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը:
 
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 20:00 «Մոսկվա» կինոթատրոնում: Արարողությանը
կմասնակցեն նաև փառատոնի հատուկ հյուրերը: Ֆիլմեր կցուցադրվեն նաև այլ տարածքներում: Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Մասնավորապես, ներկայացված են լայնամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից: Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին
կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:
 
Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:
 
Փառատոնի շրջանակներում, ինչպես և նախորդ տարիներին, կանցկացվեն վարպետության դասեր, սեմինարներ:
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 350 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար