«Ցեղասպանության հիշողության ձայները» խորագրով նոր կրթական ծրագիրը

16-11-2019 13:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Նոյեմբերի 16-ին, ժամը 13.00-ին, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամում  (հասցե Խանջյան 50) կներկայացվի  «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի և Ռուանդայում «Իմֆուրա արվեստները հանուն խաղաղության» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ցեղասպանության հիշողության ձայները» խորագրով նոր կրթական ծրագիրը:
 
Այս նախագիծը եզակի է ամբողջ աշխարհում, քանի որ ցեղասպանությունից մազապուրծ եղած երկրորդ և չորրորդ սերնդի ներկայացուցիչները ներկայացնելու են Հայոց ցեղասպանության և Ցեղասպանությունը`ընդդեմ Թութսիի ականատես վերապրողների հուշերը:
Ռուանդացի դասընթացավարը Ռուանդայում ներկայացնելու է Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների հուշերը, իսկ հայ դասընթացավարը Հայաստանում ներկայացնելու է՝ Ցեղասպանությունը ընդդեմ թութսիի ականատես վերապրածների հուշերը: Այս ծրագրի նպատակը՝ հայ և ռուանդացի երիտասարդներին համախմբելն է` խոսելու
հիշողության և ցեղասպանության ականատեսների խնդիրների և փորձությունների մասին:
 
Դասընթացը կվարի «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ_ի հիմնադիր նախագահ Ռուանդայում, Գերմանիայում և Ֆրանիսայում վերապատրաստված ցեղասպանագետ՝Լիլիթ Մարտիրոսյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 365 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար