«ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկում» աշխատաժողով

25-02-2020 11:00:00   | Հայաստան  |  Քննարկում
Փետրվարի 25-ին, 11։00-13։00-ն, «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում (Սայաթ-Նովա 19) տեղի կունենա «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022 թվականների  գործողությունների ծրագրի հանրային քննարկում»  աշխատաժողովը։
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ
արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի
Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյան։ 
 
Ելույթներով հանդես կգան Քրիստինե Գրիգորյանը, Արմեն Ղուկասյանը, Կարեն Զադոյանը, Արմեն Խաչատրյանը, ՀՀ  արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը, ՀՀ  ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը, Հակակոռուպցիոն  և բարեվարքության հարցերով փորձագետ Մարատ Ատովմյանը։
 
Կներկայացվեն ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպեսև մարդու իրավունքների պաշտպանության բարելավման,  թափանցիկության և հանրային հաշվետվողականության  ապահովման խնդիրները, ոստիկանությունում ծառայության գրավչության, կադրերի պատրաստման և մասնագիտական զարգացման ապահովման խնդիրները՝ նոր ոստիկական համակարգում։
 
 
Իրավաբանների հայկական ասոցիացիա
Հեռ.՝ 010540199
Էլ. Հասցե՝ info@armla.am
 
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 140 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար