Նոր տեսահոլովակ. ներկայացնում են փոքրիկ երգչուհիները



19-09-2016 13:53:57   | Հայաստան  |  Մանկական էջ
 

Մարիա և Մելիսա փոքրիկ երգչուհիները սեպտեմբերի 18-ին ընկերներին ու մտերիմներին հրավիրել էին երեւանյան ժամանցային վայրերից մեկը` մասնակցելու իրենց առաջին տեսահոլովակի շնորհանդեսին:
«Իմ քույրիկ» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Ռուզաննա Մկրտչյանն է, տեսահոլովակի նկարահանումներն իրականացրել է Radar Production-ը, իսկ ռեժիսորը Վահան
Կարապետյանն  է: Տեսահոլովակի հերոսները հենց իրենք են և, կարելի է ասել, որ ներկայացնում են իրենց իսկ առօրյան:
 
Տաղանդավոր քույրիկներն երեկոյի ընթացքում բազում շնորհավորանքներ և ջերմ բարեմաղթանքներ ստացան, ինչպես նաև՝ հետաքրքիր և յուրօրինակ անակնկալներ: Մարիան և Մելիսան առաջին քայլերն են անում երգարվեստում և մտերիմները հավատով են, որ այդ քայլերը հաստատուն են: 
Աղջիկները պատրաստ են և գիտեն, որ առջևում երկար պարապմունքներ են, հիասթափություններ և հաջողություններ, բայց, ինչպես երգում է ասվում, «Ձեռք ձեռքի մենք կանցնենք շատ երկար ուղի…»: Մնում է սպասել: Իսկ մինչ այդ՝ շնորհավորանքներ և միայն դրական խոսքեր:
Առաջիկայում աղջիկները նորություններ են խոստանում:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մանկական էջ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2227 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար