Ինչո՞ւ են իշխանությունները որոշել Սևանից հավելյալ ջուր բաց թողնել. երևանցիների կարծիքը (տեսանյութ)



08-07-2017 18:33:44   | Հայաստան  |  Հասարակություն
 


Իշխանությունները որոշել են, որ Սևանա լճի ջուրը բարձրացել է, և կարելի է բաց թողնել լճի ջուրը օրենքով սահմանված չափից ավելի։ Բնապահպանները և ոլորտի մասնագետները զգուշացնում են, որ այդ քայլը լուրջ հետեւանքներ կունենա ոչ միայն Սևանի  ավազանի, այլև Հայաստանի անվտանգության վրա։  
Իշխանություններն ասում են, որ դա արվում է գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու համար, իսկ բնապահպանները պնդում են, որ դա արվում է ոչ թե գյուղացիների, այլ Սևանի ջուրն իրենց բիզնես կամ այլ նպատակներով օգտագործողների համար։ 
«Նոյյան Տապան»-ի «5-րդ խոսափող»-ը փորձել է երևանցիների կարծիքը պարզել նշյալ հակադրության հետ կապված: 
Քաղաքացիներին, մասնավորապես, տրվել են հետևյալ հարցերը.
1․ Ո՞ւմ կվստահեիք այս հարցում իշխանություններին, թե՞ բնապահպաններին։ Ինչո՞ւ։ 
2. Որոշ քաղաքական ուժեր ասացին, որ դեմ են, որ Սևանը վտանգվի, սակայն պարտադրված են եղել Ազգային Ժողովում քվեարկել ի վնաս Սևանի․նորմա՞լ եք համարում սա։ 
3․ Ինչպե՞ս կբնութագրեք ստեղծված իրավիճակը։ Ինչո՞ւմն եք տեսնում լուծումը։ 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, 
Ռուբեն Բաբայան,
«Նոյյան Տապան»
  Իշխանություններն
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2210 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար