«Ի՞նչը կարող է տեղից շարժել Հայաստանի տնտեսությունը․ ՋԱՆ ՍԻՐԱՋՅԱՆ ԵՎ ՎԱՐԴԱՆ ԳԵՒՈՐԳՅԱՆ



31-07-2018 14:16:29   | Հայաստան  |  Գիտական Հայաստան
 

 «Նոյյան Տապան»-ի գիտական Հայաստան հաղորդաշարի հյուրերն են գիտնականներ, Ամերիկայի հայ ճարտարագետների եւ գիտնականների միության նախագահ Ջան Սիրաջյանը եւ նույն միության հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Վարդան Գեւորգյանը։ 
 
Քննարկվել է միության հետ հայ գիտնականների համագործակցության հեռանկարների հարցը։
Ընդգծվել է, որ բազմաթիվ փորձագետների համոզմամբ, Հայաստանի տնտեսությունը որեւէ կերպ
չի լինի տեղից շարժել առանց գիտատար, գիտահենք արտադրություններ կազմակերպելու, իսկ Հայաստանը հիմա ի տարբերություն խորհրդային շրջանի, բավականին հետ է մնացել ե՛ւ գիտությամբ, ե՛ւ արդյունաբերությամբ։ Նախկին իշխանությունները որեւէ կերպ չկարեւորելով գիտության դերը երկրի զարգացման հարցում, կատաստորֆիկ չափով կրճատել են գիտության ֆինանսավորումը, որն անհնար է դարձրել գիտության վերարտադրումը Հայաստանում, իսկ արդյունաբերություն Հայաստանում գրեթե չկա։ 
 
Այս առումով հետաքրքիր էր իմանալ Ամերիկայի հայ ճարտարագետների եւ գիտնականների միության գործունեության եւ Հայաստանի գիտնականների հետ հնարավոր համագործակցության մասին։ 
Հարցազրույցը ուղիղ եթերով հեռարձակվել է Լոս Անջելեսի AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաեւ «Նոյյան Տապան»-ի nt.am կայքում, ֆեյսբուքյան եւ յութուբյան էջերում, որտեղ եւ կարելի է դիտել հաղորդման տեսագրությունը
Նոյյան տապան   -   Գիտական Հայաստան
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1589 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար