Կարեն Օհանջը ներկայացրել է իր նոր՝ «Ղարաբաղ 1988» գիրքը

30-03-2019 13:09:35   | Հայաստան  |  Նոր գրքեր
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Ղարաբաղ 1988» գիրքը ներկայացվեց ընթերցողին: Գրքի շնորհանդեսն անցկացվեց Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում:
 

Շնորհանդեսին ներկա հյուրերը, որոնցից շատերը հեղինակի հետ երկար ճանապարհ էին անցել, հատուկ նշեցին այս գրքի կարևորությունը՝ ներկա և ապագա սերունդների համար:
 
Գրքում նկարագրվում են
ութսունականների վերջի իրադարձությունները, որոնք առավել հայտնի էին որպես «Ղարաբաղյան շարժում»: Հեղինակը ոչ միայն գտնվել է այդ իրադարձությունների էպիկենտրոնում, որոնք հիմնավորապես փոխել են հայ ժողովրդի կյանքը, այլև եղել է այն մարդկանց թվում, որոնք ղեկավարել են շարժումը, որն էլ Խորհրդային Միության փլուզման հիմք է դարձել և ծնունդ է տվել սոցիալիստական հանրապետություններում հանուն ազատության ու անկախության մղվող կենտրոնախույս շարժումների: «Ղարաբաղ 1988» վեպ-էպոպեան հագեցած է ժողովրդական բանահյուսությամբ, արցախյան բնության հրաշալի նկարագրություններով և սովետական իրականությունը ներկայացնող նկարներով... Այս գիրքն այն սերնդի մասին է, որն ամեն գնով պայքարել է իրենից հետո եկողներին ազատություն ու արժանավայել կյանք փոխանցելու և նրանց առաջ պարզ ճակատով ներկայանալու համար:
 
Նշենք, որ Կարեն Օհանջանյանն արցախյան շարժման ակտիվ մասնակից է.հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է:  2000 թ. դոկտորական թեզ է պաշտպանել քաղաքական գիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում(Բրյուսել, Բելգիա, փ.գ.դ.): Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է: Ստացել է Խաղաղության միջեկեղեցական խորհրդի միջազգային մրցանակ, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև (Բրյուսել, Բելգիա)՝ մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար:
 
Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
 
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 942 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար