ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԹՈՒԼԱՑՆԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ.........

16-05-2019 00:58:53   | Հայաստան  |  Մեկնաբանություն
Իրավապաշտպան Արտակ Գալստյանը իր ֆեյսբուկյան էջում գրել է․
 

"Տևական ժամանակ է հակահեղափոխական քարոզչությունը անընդհատ վարկաբեկում է Վարչապետի մերձավոր ՝ հեղափոխության բովով անցած շրջապատին:
Ընդ որում թիրախավորում են նրա
նց,ում վարկաբեկելով դե ֆակտո վարկաբեկում են Վարչապետին,դրանով իսկ փորձելով ստեղծել պայմաններ,որ Վարչապետը ինքը սկսի "վերացնել" իրեն հավատարիմ մարդկանց:
Սակայն կյանքը ցույց տվեց ՝ իր ասուլիսին էլ Վարչապետը հայտարարեց,որ նման որոշումները ինքը էմոցոնալ դաշտում չի կայացնում:
Այժմ էլ նույն հակահեղափոխականների կողմից թիրախավորվել են Զարեհ,Հայկ և Նաիրի Սարգսյանները:
Ես անրադառնում եմ Սարգսյաններին ,քանի որ այսօր Վարչապետի ընտանիքից հետո ամենաթիրախավորված ընտանիքն են:
Անրադառնում եմ նրանց սիմվոլիկ,այս դիրքորոշումս վերաբերվում է և Արարատ Միրզոյանին և Ալեն Սիմոնյանին և Արայիկ Հարությունյանին և Սուրեն Պապիկյանին և մնացած հեղափոխականներին,որոնց փորձում են հեռացնել Վարչապետի կողքից:
Այսպես՝
Նկարում են Հայկ Սարգսյանին լողավազանում,մեքենայի մեջ,բաջկոնով և այլն և իրենց ապրած կյանքի տրամաբանությունը փորձում կիրառել նրա վրա:
Հիմա էլ մեղադրում են Հայկ Սարգսյանին,որ իբր թե վերջինս Դավիթ Սանասարյանի
վերաբերյալ նյութերը անձամբ է տրամադրել ԱԱԾ-ին,որպեսզի դրանով խոչնդոտի Դավիթ Սանասարյանի դարի բացահայտումը,այն է Զարեհ Սարգսյանի մերկացումը:
Նաիրի Սարգսյանին կարծես թե այս պահին խնայում են,բայց ես կասեի հիմնական թիրախը հենց նա է:Հաշվարկը պարզ է ՝ ըստ իրենց հորն ու եղբորը անընդմեջ վարկաբեկելով,ոնց էլ լինի մի օր Վարչապետի նյարդերը տեղի կտա և ընկերությունը ճաք կտա:
Առաջին անգամ եղբայրներին նկատել եմ 2008-ին,տակավին երիտասարդ,հավանաբար 17-18 տարեկան կլինեին ,Ազատության հրապարակում Փաշինյանի կողքին:
Փաշինյանի ազատազրկման վայրում գտնվելու ժամանակ Զարեհ,Հայկ և Նաիրի Սարգսյանները:եղել են նրա և նրա ընտանիքի կողքին ,բացահայտ և ընդիմադիր դաշտում:
Նրանք առաջիններից մեկն են եղել,որ դիմավորել են Փաշինյանին երբ վերջինս ազատվել է կալանքից և այդ պահից մինչ օրս նրա հետ հավասար պայքարել են:
Ապրիլյան հեղափոխության ժամանակ Հայկ Սարգսյանը ձերբակալվեց,Նաիրիին հաջողվեց խուսափել ձերբակալությունից,քանի որ Սերժի ոհմակը այդ պահին նրան չկարողացավ հայտնաբերել:
Հիմա նրանց հոր՝ Զարեհ Սարգսյանի մասին,գրում են որ կառուպցիոներ է,թաթախված տարբեր պատմությունների մեջ:
Ասեմ ձեզ,վերջին պաշտոնը Զարեհ Սարգսյանը զբաղեցրել է 19 տարի առաջ:
Տրամաբանական հարց է առաջանում,ե՞թե գիտեիք այդպիսին է,ի՞նչու ձեր իշխանության ժամանակ գնահատական չէիք տալիս նրա գործողություններին,որ հիմա դա պահանջում էք Վարչապետից:Կամ այդ ի՞նչ պիտի հայտնաբերեր 19 տարվա վաղեմությամբ Դավիթ Սանասարյանը,որը դուք ձեր իշխանության ժամանակ այդպես էլ չկարողացաք հայտնաբերել:
Իմ կողմից կասեմ հետևյալը:
Ով զավակ ունի ինձ կհասկանա:
Զարեհ Սարգսյանը չի խոչնդոտել և իր երկու զավակին դեռևս տակավին պատանի ուղարկել է դեպի ընդիմադիր դաշտ:Այդ գործնթացը տևել է շուրջ 10 տարի:
Հարցրեք ինքներդ ձեզ,դուք կթողնեի՞ք,որ ձեր երկու զավակն էլ գնային ազգադավ և ամեն ինչի ընդունակ ռեժիմի դեմ:Ոնց էլ լինի գոնե մեկին կխնայեիք:
Հարցրեք ինքներդ ձեզ,ե՞թե իրոք Զարեհ Սարգսյանը այդ աստիճանի կոռուպցիոներ է և ապօրինի հարստացած,քանի անգամ նրա վրա Սերժը գործ կհարուցեր և կունեզրկեր:
Ի՞նչու անրադարձա այս թեմային:
Հեղափոխությունը դեռ մանուկ է,իսկ Վարչապետը միայնակ ոչինչ անել չի կարող:
Պետք է պաշտպանել և Վարչապետին և իր թիմին:
Իսկ եթե թիմից ինչ որ մեկը կշեղվի հեղափոխության արժեքներից կամ նման կասկած կառաջանա,հավատացեք,հերթը մեր նյութերին չի հասնի,Վարչապետը ինքը կկանխի դա:
Դավիթ Սանասարյանի դեպքը դրան ապացույց:Առկա էր կասկած կասեցրեց լիազորությունները,բայց չհեռացրեց պաշտոնից և չտրվեց էմոցիաներին:
Հավատացեք ժողովուրդ ջան,պետք չէ լինել Հռոմի պապից կաթոլիկ,ոչ ոք այդքան չի դողում հեղափոխության արժեքների պահպանման վրա,քան դրա կրողը,ՀՀ Վարչապետը:
Պետք չէ տրվել ազգադավ և իրեն սպառած ռեժիմի սադրանքներին:
 
Արտակ Գալստյան։"
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2571 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար