2018-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն էական ազդեցություն են ունեցել բնակարանների գների թանկացման վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



16-05-2019 14:15:09   | Հայաստան  |  Հասարակություն
 


Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն էական ազդեցություն են ունեցել երկրում բնակարանների գների թանկացման վրա: 
 
Այս մասին մայիսի 16-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը: 
 
Ըստ նրա՝
բնակարանների թանկացման մյուս պատճառը հիփոթեքի շուկայի ակտիվացումն է: 
 
«Մենք այսօր ունենք միջինը 6,5 նվազագույն տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր, որն անհամեմատելի է մեկ տարի առաջ եղած տվյալների հետ: Եվ երրորդ պատճառը, մասնավորապես Երևան քաղաքում և ոչ միայն, կոռուպցիոն սխեմաների վերցաման արդյունքում շատ ավելի հեշտ է շինարարական գործունեություն ծավալել, ուստի բազմաթիվ փոքր և միջին կառուցապատողներ, կամ ուղղակի կառուցապատողներ, որոնք նախկինում խնդիրներ ունեին թույլտվությունների ստացման հարցում, հիմա շատ հեշտ է այդ ամեն ինչը և նոր խաղացողներ են ի հայտ գալիս»,- նկատեց Ս. Պետրոսյանը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»  
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 806 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար