Խնայողություններ իրականացվում են բազմաթիվ ուղղություններով. ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ ԱԺ նախագահի գործուղումների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



16-05-2019 14:43:18   | Հայաստան  |  Հասարակություն
 


Խնայողություններ իրականացվում են բազմաթիվ ուղղություններով: 
 
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը: 
 
ԱԺ նախագահի գործողումների քանակի հետ լրագրողներից մեկի
հարցին ի պատասխան՝ Տ. Գալստյանը նշեց, որ հրավերները բավական շատ են:
 
«Այդ հրավերներից ընտրվում է  այն մասը, որն անհրաժեշտ է խորհրդարանական դիվանագիտության, պետության համար»,- ասաց նա՝ հավելելով, որ գործողումների քանակն այս տարի ավելացել է նախորդ տարվա համեմատ:
 
ԱԺ աշխատակազմի ղեկավարն անդրադարձավ նաև ԱԺ անցակետերում անվտանգության ապահովման նպատակով տեղադրված ռենտգենային զննող սարքավորումներին և տեղեկացրեց, որ դրանք կփոխարինվեն նորերով: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 799 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար