ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

17-05-2019 18:22:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության  վարչական համալիրում մայիսի 17-ին  ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր մայիսի 16-ին կայացած կառավարության նիստի ընթացքում «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» օրակարգային հարցի քննարկումների և որոշման շրջանակում իրականացվելիք միջոցառումներին:
 


 ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  խորհրդակցության ընթացքում նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Արսեն Թորոսյանը ներկայացրել են զինված ուժերի բնականոն կենսագործունեությանն առնչվող առողջապահական ոլորտի այն հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ
է մշակել գործուն մեխանիզմներ՝ միջգերատեսչական կապն ամրապնդելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
 
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ինչպես նախազորակոչային, այնպես էլ բուն զորակոչային շրջանում զորակոչիկների բժշկական հետազոտությունների գործընթացի նոր, առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ու ներդրման անհրաժեշտությանը: Կարևորվել է երկու նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ստեղծված օպերատիվ փոխգործակցությունը, ինչը թույլ է տալիս արագ և արդյունավետ կերպով լուծել զորակոչի նախապատրաստական և անցկացման փուլերում առաջացող տարատեսակ խնդիրները։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության նախարարության և առողջապահության նախարարության միջև միջգերատեչական փոխգործակցությանն առնչվող այլ հարցեր:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 498 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար