Ո՞ւմ էր պետք այս գռեհիկ, ձրի թատրոնը.թուրքը սարի հետեւն է

18-05-2019 18:01:52   | Հայաստան  |  Քաղաքական

Պետական ունեցվածքի խոշոր չափերով յուրացման համար ԽՍՀՄ-ում գնդակահարում էին։

Չինաստանում պետական ունեցվածքի խոշոր չափերով յուրացում կատարած պաշտոնյաներին «Կալաշնիկով» ավտոմատից գլխին կրակում են։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը նրա նախագահ պաշտոնավարման 10 տարիներին աղքատ, հազար դարդ ու ցավ ունեցող երկրիս հաշվին դարձավ մեծահարուստ, սակայն նրան դրա համար չեն դատում։ Քրեական գործը քննող խելքը գլխին իրավապահներ չկա՞ն, որ իմանային, թե Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի համար խափանման որ միջոցն է համապատասխանում, եթե հարկ չէր նրան կալանավորել, չկալանավորեին, եթե պետք էր , ուրեմն դատարանի վճռով նա չպետք է ազատ չարձակվեր, ո՞ւմ էր պետք այս գռեհիկ, ձրի թատրոնը։ Հայաստանը կրկես մի դարձրեք, փաստացի պատերազմի մեջ ենք, թուրքը սարի հետեւն է:

 

Ոսկան Սարգսյան

Լրագրող

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2051 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար