Նախարար Խաչատրյանը հանդիպել է մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

05-08-2019 17:43:54   | Հայաստան  |  Տնտեսություն
 

 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակում է հանդիպումները արդյունաբերության տարբեր ճյուղներ ներկայացնող տնտեսվարողների հետ։ Հերթական հանդիպումը  մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էր։
 
Հանդիպման ընթացքում արտադրողները բարձրացրել են շոգեխաշած 
և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները, ներկայացրել սահմանափակումները։ Քննարկվել է  դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրները։
 
Տնտեսվարողները նախարարի ուշադրությանն են ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում առկա կարգավորումների շուրջ իրենց դիտարկումները և առաջարկությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումքի ձեռքբերման, վերամշկման խնդիրներին։
Քննարկվել են նաև արտադրողների և  իրացման կետերի հարաբերություններին առնչվող հարցեր։ 
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 507 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար