Հայաստանը շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությանը կներկայացնի 4 գրոսմայստեր

03-09-2019 16:48:59   | Հայաստան  |  Սպորտ
Հայաստանը շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
 


«Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը կմասնակցեն 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 4 շախմատիստ՝ Լևոն
Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու էսամ Էլ Գինդին, Սերգեյ Մովսեսյանն ուժերը կչափի Գրիգորի Օպարինի հետ, Արման Փաշիկյանը՝ Ֆիրուզա Ալիռեզայի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Անտոն Դեմչենկոյի»,- նշված է հայտարարությունում:
 
Մրցաշարին կմասնակցեն նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը և Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից  Գրիգոր Սևակ Մխիթարյանը: Սևյանի մրցակիցն է Թարի Արյանը, իսկ Մխիթարյանի մրցակիցն է լինելու Դմիտրի Անդրեյկինը: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 378 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար