Վոլեյբոլը կվերադառնա Եվրոպական խաղեր

11-09-2019 15:15:14   | Հայաստան  |  Սպորտ
Եվրոպական օլիմպիական կոմիտեների (ԵՕԿ) նախագահ Յանեզ Կոցիյանչիչը հանդիպում է ունեցել Վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի (CEV) ղեկավար Ալեքսանդր Բորիչիչի հետ: Քննարկվել են 2 կազմակերպությունների երկարաժամկետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ վոլեյբոլի եւ լողափնյա վոլեյբոլի ներգրավումը ԵՕԿ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում:
 


2015-ին Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում անցկացվել էին վոլեյբոլի մրցումներ, իսկ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այս
ամառ տեղի ունեցած երկրորդ Եվրոպական խաղերում այդ մարզաձեւն ընդգրկված չէր:
 
Ալեքսանդր Բորիչիչը նշել է, որ ուրախ կլինի վոլեյբոլը դարձյալ տեսնել Եվրոպական խաղերում:
 
Հիշեցնենք, որ երրորդ Եվրոպական խաղերն անցկացվելու են 2023 թվականին Լեհաստանի Կրակով քաղաքում:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 309 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար