Հը՞ն, տղերք, հիմա դուք Նիկոլի կողմից ե՞ք, թե՞ ժողովրդի

12-09-2019 16:51:01   | Հայաստան  |  Հասարակություն
 
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գերագույն մարմնի անդամ, կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Երեկ, երբ բարձրախոսով «զինված» մի 5 հոգով երթի էինք գնում, հենաշարժակներով քայլող մի տատիկի կողքով անցանք։ Տատիկը հետևներիցս հարցրեց․
 
-Հը՞ն, տղերք, հիմա դուք Նիկոլի կողմից ե՞ք, թե՞ ժողովրդի։
Ծիծաղեցինք, բան, բայց տատիկը, թե բա լուրջ եմ հարցնում։
 
Ինչ անհարմար հարց ասես, որ հեղափոխական գործընթացներից հետո չեն տվել լրագրողներն ու այլոք, բայց էս մեկն ամենադժվարն ու անցանկալին էր։ Անկեղծ ասած, ես դեռ պատրաստ չեմ էդ հարցին պատասխանել։ Էդ հարցը դեռ լուրջ մտորումների, ներքին բախումների առիթ ա տալու»։
 
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 5328 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար