Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին



13-09-2019 17:57:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ։    
 

Նախարար Մնացականյանը շնորհավորեց ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով վստահությունն առ այն, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ՀՀ
-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ու զարգացմանը։
 
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ ընդգծելով դրա կյանքի կոչման հարցում ԵՄ աջակցության կարևորությունը։  
 
Զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց առաջիկա բարձրաստիճան փոխայցերին,  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրա կիրարկման ճանապարհային քարտեզին։ Ընդգծվեց մարդկանց միջև շփումների խթանմանն ուղղված գործնական քայլերի նախաձեռնման կարևորությունը։ 
 
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում նաև Արևելյան գործընկերության 2020թ.-ից անդին օրակարգի համատեղ մշակման շուրջ։ ԱԳ նախարարն անդրադարձավ հոկտեմբերի 9-ին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված երևանյան համաժողովի նախապտրաստական աշխատանքներին։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 424 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար