Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետին

13-09-2019 18:06:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևի գլխավորած պատվիրակությանը:
 

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Ղազախստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, որի հետ ունենք պատմական և բարեկամական հարաբերություններ: Նա հավելել է, որ բարձր մակարդակում պաշտոնական հանդիպումները նոր ազդակներ են հաղորդում երկկողմ փոխգործակցությանը:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բերդիբեկ Սապարբաևն ասել է, որ հայ-ղազախական հարաբերություններ լավ զարգացում
են ապրում և նշել, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի 20-ամյակը:
 
Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին և պայմանավորվել են նոր ուղիներ փնտրել առևտրատնտեսական համագործակցությունն ակտիվացնելու համար:
 
Ղազախստանի փոխվարչապետն ընդգծել է, որ մեծ նշանակություն են տալիս կրթության զարգացմանը: Նա ասել է, որ հետաքրքրված են Թումո նորարարական կրթական ծրագրով ու մտադրություն ունեն Թումո կենտրոն ստեղծել նաև Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: 
 
Բերդիբեկ Սապարբաևը կարևորել է նաև թվայնացման ոլորտում Հայաստանի ունեցած փորձի ուսումնասիրությունը: Այս առումով Տիգրան Ավինյանը կարևորել է ղազախական կողմի մասնակցությունը Երևանում անցակացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին, որը լավ հնարավորություն կդառնա ոլորտում համագործակցության ուղիներ հարթելու համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 417 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար