Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի XV նիստը

13-09-2019 18:15:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի XV նիստը:
 

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակներում իրականացվող փոխադարձ առևտրի կազմակերպման գործընթացում անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները,
ինչպես նաև էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման դեպքերում ԱԱՀ-ի գանձման սկզբունք¬ները, ընթացակարգերը և այլն:
 
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գնահատվում են ավելի ճկուն, ավելի մատչելի ընթացակարգեր ներդնելու հնարավորությունները, որոնք մեր գործարար շրջանակներին հնարավորություն կտան հարկային հաշվառումն իրականացնել պարզ կանոններով՝ տնտեսելով և՛ ժամանակ, և՛ ռեսուրս: 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդամ պետությունների հարկային մարմինների միջև փոխադարձ օգնության, փոխհամագործակցության գործիքների զարգացման հնարավորություններին, որոնք առավելապես ուղղված են հարկային մարմինների միջև համագործակցության նոր մակարդակի ապահովմանը: «Մենք՝ որպես հյուրընկալող երկիր, ձևավորել ենք մեր օրակարգային հարցերը՝  նպատակ ունենալով մեր տնտեսավարող սույբեկտների, նաև քաղաքացիների համար ձևավորել ավելի նպաստավոր միջավայր, պարզեցնել հարկային հաշվառման կանոնները և առհասարակ կրճատել այդ գործընթացի վրա ծախսվող ժամանակը», -ասել է Պողոսյանը: 
 
Նիստը նախագահող ԵՏՀ կոլեգիայի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովի խոսքով` հանդիպումն ընդգրկում է հարկային հարցերին վերաբերող լայն շրջանակ: «Նման հանդիպումները թույլ են տալիս մանրակրկիտ ուսումնասիրել ԵԱՏՄ անդամ երկրների հարկային քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, խթանել փորձի փոխանակումն ու բիզնես ոլորտի զարգացումը»,- նշել է Ժակսիլիկովը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 439 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար