Իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է

14-09-2019 10:07:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական
Իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է
Սասնա Ծռեր արցախյան կուսակցության հայտարարությունը
 


Սեպտեմբերի 8-ին Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ Արցախում իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է։ Քանի դեռ մաֆիան է իշխում և իր ձեռքում է պահում կառավարման լծակներն ու փողը, նրա հնարավորությունները բավարար են լինելու իր վերարտադրության համար։
 
Ելքը մեկն է։ 2018 թ. Երևանում տեղի ունեցածի օրինակով ժողովրդական ճնշմամբ հեռացնել ստեփանակերտյան մաֆիային, ինչից հետո միայն կազմակերպել ընտրություններ։ Ընդսմին՝ այդ գործընթացը պետք է տեղի ունենա "Միացում"-ի համատեքստում և հանուն այդ նպատակի։ Հաշվի առնել վերը նշվածը, "Միացում" գաղափարով առաջնորդվող Արցախյան բոլոր առողջ ուժերին և գործիչներին կոչ ենք անում համախմբվել հետևյալ խնդիրները լուծելու համար.
 
1) ձևավորել առաջնորդող թիմ,
2) այդ թիմով մշակել և ընդունել "Միացում"-ի ճանապարհային քարտեզը, ինչպես նաև դրա համատեքստում ժողովրդին մոբիլիզացնելու, ստեփանակերտյան մաֆիային հեռացնելու և ժամանակավոր կառավարում իրականացնելու ծրագիրը,
3) ըստ ընդունված ճանապարհային քարտեզի և ծրագրի լուծել նախագահի և պատգամավորության թեկնածությունների հարցը։
 
 
14 սեպտեմբերի 2019 թ., Ստեփանակերտ
 
 
համար։   Ելքը
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 682 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար