Ուղիղ. Ջերմուկից մեկնարկել է ավտոերթ դեպի Երևան՝ ի պաշտպանություն Ամուլսարի. tert.am

14-09-2019 12:50:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սեպտեմբերի 14-ին Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչները մեծ ավտոերթով գնում են միանալու մայրաքաղաք Երևանում նախատեսվող մեծ քայլերթին` ի պաշտպանության Ամուլսարի փրկության։
 


«Կոչ ենք անում միանալ այդ խաղաղ ակցիային, որը ուղղված է լինելու ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ հանուն ինքնիշխան
և մաքուր Հայրենիքի»,-ասվում է հայտարարության մեջ։
 
Քիչ անց Ջերմուկի Տաքսիների կանգառ հրապարակից կմեկնարկի ավտոերթը:
 
Իսկ երեկոյան 18:30-ին Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը միաժամանակ մի քանի ուղղություններով կիրականացնի քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթին Ջերմուկից ավտոշարասյունով միանալու են ջերմուկցիները: Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 587 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար