10 տարի սպասել եմ արդարության. լինելու եմ դատարանի բակում՝ իմ ու Ռուբենի փոխարեն

16-09-2019 08:30:37   | Հայաստան  |  Իրավունք
Հայրական տունս Լեոյի վրա ա։ Մեր թաղը շատ փոքր ա ու բոլորս բոլորիս ճանաչում ենք։
Ռուբենի հետ մի թաղում ենք մեծացել ու ավելի շատ կռվել ենք , քան խաղացել։ Մեր ճշմարտությունները տարբեր էին։ Բայց այս ամենով հանդերձ, փոխադարձ հարգանքի պակաս չկար ու չէր կարա լիներ. մենք մի թաղի էրեխեք էինք և վերջ։
Երբ մեծացանք , ես դարձա իրավաբան, իսկ Ռուբենը դարձավ "քաղաքի լավ տղա" (երևանցիները կհասկանան)՝ իրա բոլոր պլյուսներով ու մինուսներով ։ Ու էլի փոխադարձ հարգանքը մնաց։
 


2008թ Մարտի 2֊ին զանգ ստացա.
《Ռուբենը
, իրանց տան պատշգամբում կանգնած, գլխի հրազենային վնասվածք ա ստացել, անհույս ա .........》
 
Ռուբենը ողջ մնաց, բայց ինքը էլ էն Ռուբենը չէր։ Այդ մի կրակոցը ոչ միայն քայքայեց նրա առողջությունը, այլ կործանեց Ռուբենի կյանքը։
 
Ես 10 տարի սպասել եմ արդարության։
Այսօր արդարության փոքր, բայց հույս կա։
 
Ու թող ինձ հազար անգամ մեղադրեն, բայց ամսի 17֊ին ես նորից լինելու եմ Շենգավիթի դատարանի բակում՝ իմ ու Ռուբենի փոխարեն։
 
Սա պատվի խնդիր ա։
Հուսամ, շատերը կարձագանքեն։
Կսպասեմ։
Սեպտեմբեր, 17, 12։00, Շենգավիթ դատարան
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 702 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար