ՍԱՏՄ-ն շարունակում է խրախուսել և աջակցել միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողներին

16-09-2019 11:40:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային մորթի նորմի պարտադիր պահանջը, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անում է հնարավորը գործընթացն անցնցում կազմակերպելու համար:
 
Որպես 100 տոկոսով սպանդանոցային միս և մսեղիք սպառող հանրային
սննդի օբյեկտ, Տեսչական մարմնի կողմից համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր է տրամադրվել «Արտ Լանչ» ապրանքանիշի հիմնադիր «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ին:
 
Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. այն փաստում է, որ այդ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչի կողմից ստուգված է և այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում:
 
ՍԱՏՄ snund.am կայքում նաև բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս և մսեղիք:
 
Իրացման ցանցում և հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ:
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 254 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար