Տավուշում բացահայտվել է հերթական անտառահատման դեպքը

16-09-2019 13:04:00   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԷկոԼուրՏավուշի մարզում օրերս բացահայտվել է հերթական անտառահատման դեպքը: ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի համաձայն՝ սեպտեմբերի 13-ին Բերդ-Գանձաքար ճանապարհին 10 խմ փայտանյութով բարձված «Ուրալ» բեռնատարը կողաշրջվել է, որից հետո բեռը դատարկել են, մեքենան ուղղել և շարժվել Գանձաքար գյուղի ուղղությամբ:
 


Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները բեռնատարը հայտնաբերել են ժամը 20.30-ի սահմաններում «Հեռուստաալիք» կոչվող տարածքում։ 4 ուղևորները ներկայացվել են ոստիկանության Իջևանի բաժին,
իսկ 39-ամյա վարորդը՝ բեռնատարով հանդերձ բերման է ենթարկվել:
 
Պարզվել է, որ նրանք ժամը 07.00-ի սահմաններում Իծաքար գյուղի անտառից հատել և մեքենան են բարձել շուրջ 10 խմ փայտանյութ։ Բեռնատարը կողաշրջվել էր վերադարձի ճանապարհին:
 
Բեռնատարի վարորդը ոստիկաններին է ներկայացրել նաև մեքենայի սրահում պահվող «ԱԿՍ-366» տիպի մեկփողանի որսորդական հրացանը։
 
Նշանակվել են փորձաքննություններ։
 
Նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 332 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար