Վարչապետի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները

17-09-2019 12:12:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները: Որոշման մեջ, մասնավորապես, նշված է.
 


Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեց­նում, ներդաշնակեցնում և
համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝
 
1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլոր­տային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման մասով, հանրային ֆինանսների կառա­վարում.
 
2) հարկային բարեփոխումներ.
 
3) արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ.
 
4) միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.
 
5) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիա­կան տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխա­տանքներ և ծրագրեր.
 
6) ռազմավարությունների քաղաքականությունների մշակում, բարեփոխումներ.
 
7) հակակոռուպցիոն քաղաքականություն:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 287 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար