Օսիպյանը ոստիկանության վետերանների շարքում է. ոստիկանապետի պարտականությունները կկատարի տեղակալը.armenpress.am

18-09-2019 16:22:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ ոստիկանության պետի պարտականությունների կատարումը դրվել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ տեղեկացնելով, որ ոստիկանության պետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել ոստիկանության ղեկավար կազմի հետ, շնորհակալություն է հայտնել բոլոր ծառայողներին համատեղ աշխատանքի համար:
 


«Նա ներկայացրել է մեկ տարվա կատարված աշխատանքը, խոշոր համապետական միջոցառումները, որոնց ընթացքում ոստիկանությունն իր աշխատանքը կատարել է ընտիր: Ինչ վերաբերում է դժգոհությունների մասին խոսակցություններին, դժգոհություններ միշտ լինում
են. եթե կա աշխատանք, լինում են նաև սխալներ: Պարոն Օսիպյանը հայտնել է, որ ցանկացած պահի, եթե իր կարիքը լինի, իր գիտելիքը փորձը պատրաստ է փոխանցել, ոստիկանությանը նեցուկ լինել: Իսկ այժմ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության վետերանների շարքում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ահարոնյանը:
 
Նա նաև տեղեկացրեց, որ Վալերիյ Օսիպյանը պաշտոնից ազատման դիմում գրել է, ինչպես կարգն է, սակայն պատճառների մասին չի խոսել:
 
Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնին նշանակվել էր 2018թ. մայիսի 10-ին, ազատվել՝ 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ՀՀ վարչապետի առաջարկով և նախագահի հրամանագրերով: 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 315 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար