ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի զինված ուժերի բուժանձնակազմի պատրաստում

18-09-2019 18:33:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Երևանի պետական բժշկական համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության հուշագրի շրջանակում կիրականացնի ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի զինված
ուժերի առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի պատրաստում: 
 
ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, հաշվի առնելով ԵՊԲՀ-ում ռազմական ուսումնական կենտրոնի և սիմուլյացիոն կենտրոնի առկայությունը, Հունաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչությանն առաջարկել է առաջին բուժօգնություն ցուցաբերող կրտսեր բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացում ներգրավվել ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը: Դրա արդյունքում կադրերի վերապատրաստման զինվորական բաղադրիչը կիրականացվի ռազմաբժշկական վարչության, իսկ բժշկական բաղադրիչը՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից:
 
Նշենք, որ այս տարի ՀՀ ՊՆ հրավերով Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի փորձագետների խմբին ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից ներկայացվել է համագործակցության ծրագիր, որ հավանության է արժանացել: Դրա շրջանակում Ռազմաբժշկական ֆակուլտետի ներկայացուցիչները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջնորդությամբ նոյեմբերի 12-ից 14-ը ճանաչողական այցով կմեկնեն Բուդապեշտ, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համատեղ կմասնակցեն կրթության զարգացմանը վերաբերող ծրագրերի քննարկմանը: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 433 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար