Ուղիղ. Մեկնարկել է կառավարության հերթական նիստը



19-09-2019 11:04:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 32 հարց է, որից երկուսը ամբողջությամբ գաղտնի, մեկ հարցը՝ մասամբ, մեկ հարց էլ հանվել է օրակարգից:
 


Կառավարությունն այսօր կքննարկի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագծերը: Կներկայացվի «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն
կատարելու մասին որոշման նախագիծը:
 
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյանը կներկայացնի նախագիծ, որի 2, 3, 4, կետերը կլինեն գաղտնի: Նախագծով նախատեսվում է կատարել պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորում, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերում, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականի 9 ամսում հատկացնել 291,687.4 հազ. դրամ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 306 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար