Սևանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի. Վարչապետը հանձնարարել է այլևս աչք չփակել ու հասցեական գնալ լուծել խնդիրը

10-10-2019 15:14:58   | Հայաստան  |  Հասարակություն
 


Սևանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի. այս հարցում մենք պետք է ունենանք հստակ դիրքորոշում: 
 
Այս մասին հոկտեմբերի 10-ին կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝ Սևանի ափին բիզնես գործունեություն ծավալող օբյեկտներն ինքնին էկոլոգիական աղետ են լճի համար: 
 
Ն. Փաշինյանի խոսքերով՝  տնտեսվարողները փոխարեն քայլեր ձեռնարկեն
լճի ջուրը չաղտոտելու ուղղությամբ, մի բան էլ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ կառավարությունից պահանջելով հայտարարել, թե Սևանի հետ ամեն ինչ նորմալ է, և որ մարդիկ կարող են հանգստանալ այնտեղ: 
 
«Իմ կարծիքով հիմա Սևանի ափին կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են: Այդ մարդիկ աղտոտում են Սևանը, աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ և կառավարությունից պահանջում են՝ քաղաքացիներին ուղղորդել, որ գնան իրենց աղտոտած ջրերում և իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»,- նկատել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ հարցը քաղաքակրթական բնույթ ունի: 
 
Վարչապետի համոզմամբ՝ չի կարելի է նման խնդիրները սոցիալական ենթավերնագրերով պայմանավորելը: 
 
Նա հանձնարարեց այլևս աչք չփակել և հասցեական գնալ և լուծել խնդիրը: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2553 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար