«Յուրայիններ» և «հակառակորդներ». թուրքական մամուլն անդրադարձել է ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին

11-10-2019 16:58:47   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
ermenihaber.am Թուրքական մամուլն անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին։
 


Ռազմական գործողություններին արձագանքած երկրներին բաժանելով «յուրայինների» և «հակառակորդների» ճամբարների՝ թուրքական մամուլի հրապարակումներում առանձնացվել են դեմ և կողմ արտահայտված երկրների ցանկը։
 
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական բանակի սկսած ռազմական գործողությունները դատապարտող երկրների շարքին են ավելացել նաև Հունաստանը և Իսրայելը։ Հունաստանն այս ռազմական օպերացիան բնորոշել
է որպես օկուպացիա և հայտարարել, որ այդ գործողություններն ապօրինի են։
 
Իսրայելն էլ զգուշացրել է Թուրքիային, որ հանկարծ չփորձի էթնիկ զտման քաղաքականություն իրականացնել՝ հայտարարելով. «Խիզախ քուրդ ժողովրդի կողքին ենք և պատրաստ ենք աջակցելու»։
 
Ըստ թուրքական մամուլի հրապարակումների՝ Թուրքիայի իրականացրած ռազմական գործողություններին կողմ են արտահայտվել և իրենց զորակցությունն են հայտնել Պակիստանը, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը, Հունգարիան , Կատարը և Իսպանիան։
 
Ռազմական գործողությունները դատապարտող երկրների շարքում են Սաուդյան Արաբիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Հոլլանդիան, Եգիպտոսը, Կանադան, Դանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը և Հայաստանը։
 
Ըստ թուրքական լրատվամիջոցների բնորոշման՝ Ռուսաստանը չեզոք դիրք է գրավել այս հարցում։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 704 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար