Հայտնի է “ProfEye Challenge” արշավի առաջին «մարտահրավերի» հաղթողների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



14-10-2019 11:05:11   | Հայաստան  |  Հասարակություն
Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ “ProfEye Challenge” նախագծի արդյունքների ամփոփման և հաղթողների պարգևատրման արարողությունը: “ProfEye Challenge” նախագիծն ուղղված է Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանը: Որպես առաջին «մարտահրավեր» ընտրվել էր Մամուլի շենքը. մարտահրավերն ընդունած դիզայներներն ու ճարտարապետները մշակել և առաջարկել էին Երևանի կոլորիտային և պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիայի նախագծեր:
 

Միջոցառումը մեկնարկեց “ProfEye Challenge” արշավի մասնակիցների նախագծերի ցուցադրությամբ. «մարտահրավերն» ընդունել և
ամբողջական նախագծեր ներկայացրել էին 14 ճարտարապետական ընկերություն և անհատ ճարտարապետ: Ցուցադրությանը հաջորդեց մրցանակների հանձման արարողությունը. “ProfEye Challenge”-ին ներկայացված նախագծերից հաղթող են ճանաչվել առցանց բաց քվեարկության արդյունքում հանրության կողմից ամենաշատ հավանությունների արժանացած 3 նախագծերը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ընտրված նախագծերը: 
 
Առցանց քվեարկության արդյունքում հաղթող նախագծեր ճանաչվեցին.
 
1-ին հորիզոնական՝ Design De Luxe ընկերություն. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 10-րդ համարի ներքո:
2-րդ հորիզոնական՝ Unique Design ընկերություն. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 1-ին համարի ներքո:
3-րդ հորիզոնական՝ Zenit Studia. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 6-րդ համարի ներքո:
 
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից հավանության արժանացած նախագծի հեղինակը Մոսս Գրուպ ՍՊԸ-ն էր. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 13-րդ համարի ներքո:
 
 
 
 
Իսկ «ԶԼՄ ներկայացուցիչների հավանության արժանացած  նախագիծ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Դավիթ Պողոսյանի նախագիծը. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 7-րդ համարի ներքո:
 
Իսկ “ProfEye Challenge” արշավի բոլոր նախագծերին կարող եք ծանոթանալ այս հղումով. 
https://challenge.profal.am/?fbclid=IwAR1I2u3haDqWRJczUUmwG7z8NB-ScRmF9pHlAU0JMHgWSEK44vZChnO0ft8
 
Ինչպես հաղթողներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայագրեր: Իսկ հաղթող նախագծերը ներկայացրած թիմերից ներկայացուիցչներ նոյեմբերի 4-8-ը կմեկնեն Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող «Պրոֆ Ալ» ընկերության գործընկեր, աշխարհում ալյումինե պրոֆիլների և աքսեսուարների արտադրության ոլորտի առաջատարներից Alumil ընկերություն՝ փորձի փոխանակման և վերապատրաստման:
 
Հաղթողներին մրցանակները հանձնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ՀՀ պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ Գեղամ Սարգսյանը, ՀՀ-ում Հունաստանի պատվավոր հյուպատոս Քրիստոս Կալպակասը և «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը:
 
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց  նմանօրինակ միջոցառումների կարևորությունը.
 
   «“ProfEye Challenge”-ը մայրաքաղաքում քաղաքաշինական բազում նոր ծրագրերի իրագործման մեկնարկ է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Պրոֆ Ալ» ընկերությանն այս ծրագրի իրականացման համար: Կարևորը սկզիբն է, վստահ եմ, որ նախագիծը շարունակական 
կլինի, և հատկապես երիտասարդ ճարտարապետները ստեղծարար գաղափարներով, նոր մտքերով կնպաստեն քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը: Վստահ եմ նաև, որ այս նախաձեռնությունը դուրս կգա Հայաստանի սահմաններից և կունենա համաշխարհային ճանաչում»:
 
“ProfEye Challenge” արշավի նախաձեռնող «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանի խոսքով՝ “ProfEye Challenge” նախագիծը մի քանի կարևոր նպատակ ունի. նախ ձևավորել երկխոսության նոր մշակույթ հանրության և նախագծեր իրականացնող կառույցների, ընկերությունների և մասնագետների միջև և ներդրողների ուշադրությունը հրավիրել մեր երկրի համար կարևոր կառույցների ռեստավրացիային ուղղված նախագծերի վրա. 
 
 «Ներկայացված բոլոր նախագծերը յուրօրինակ էին և չկրկնվող: Մի մասը հիմնական շեշտը դրել էր հին
ը պահպանելու վրա, որոշներն առաջարկել էին կանաչապատման և բուսական ծածկույթով վերակառուցման տեխնոլոգիան, իսկ մի մասն էլ ապակիներով ժամանակակից լուծումներ էր առաջարկել: Հատկապես ողջունելի էր այն փաստը, որ մասնակիցների շարքերում շատ էին երիտասարդները»,-նշեց Էդգար Ավետիսյանը՝ հավելելով, որ “ProfEye Challenge” արշավը շարունակական է լինելու:  
 
Առցանց քվեարկությամբ հաղթող ճանաչված և առաջին հորիզոնականը զբաղեցրած Design De Luxe ընկերության տնօրեն Գագա Ամատունին նշեց, որ իրենց թիմը շատ լուրջ աշխատանք էր կատարել, և միշտ պատրաստ է ընդունելու քաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանմանն ուղղված մարտահրավերները.
 
«Վստահ էինք, որ այս նախագծին պրոֆեսիոնալներ են միանալու և առողջ մրցակցությունն ավելի ոգևորող էր: Դրա համար թիմը տրամադրված էր մարտական և լուրջ աշխատանք ենք կատարել: Մեզ համար առաջնային էր ճարտարապետական տեսքը պահպանելն ու այնպիսի նախագիծ ներկայացնելը, որի իրականացումը իրատեսական կլիներ: “ProfEye Challenge”-ը լավ հնարավորություն է թե´ սկսնակ, և թե´ տարիների փորձ ունեցող ճարտարապետ-դիզայներների համար: Հույս ունենք, որ նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն»: 
 
Մասնակիցների հավաստմամբ՝ “ProfEye Challenge”-ին միանալու հիմնական շարժառիթը քաղաքի հին շենքերին նոր շունչ հաղորդելու ցանկությունն էր: Երրորդ հորզոնականը զբաղեցրած Zenit Studia-ի ղեկավար Արևիկ Մկրտիչյանը նշեց, որ ProfEye Challenge”-ը նախ և առաջ փորձառություն էր հենց դիզայներների համար.
 
 «Մենք ցանկանում էինք մեր ներդրումն ու մասնակցությունն ունենալ քաղաքի կերպարի ձևավորման գործում: “ProfEye Challenge-ը լավ առիթ էր մեր առօրյա անհատական աշխատանքներից բացի մեծամասշտաբ նախագծերի մասնակցելու: Այն փորձառություն էր մեզ համար, քանի որ նախագծի մշակելու ընթացքում բավականին երկար և լուրջ ուսումնասիրություններ ենք արել, որպեսզի առաջարկը լինի տարբերվող, հետաքրքիր և իրագործման տեսանկյունից դյուրին: Ողջունելի է նաև այն փաստը, որ երկար տարիների գործունեություն ծավալող «Պրոֆ Ալ» ընկերությունը կարողացավ միավորել ճարտարապետների և դիզայներների հանրույթին»: 
 
“ProfEye Challenge”-ն իրականացնում է Հայաստանում շինարարության ոլորտում առաջատար կազմակերպություններից «Պրոֆ Ալ» ընկերությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աջակցությամբ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1008 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար