Աշոտ Ղուլյանը հյուրընկալել է Էլենի Թեոխարուսին

14-10-2019 11:57:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին, ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանին:
 

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի հետ կապերը արժեքավոր տեղ են զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական հարաբերությունների մեջ
և ընդգծել, որ առկա է փոխադարձ շահագրգռվածություն այն ավելի զարգացնելու առումով:
 
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, Արցախի և Կիպրոսի միջև գործնական համագործակցության խթանման և տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերի շուրջ:
 
 
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 272 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար