Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

14-10-2019 12:00:16   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմքայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 12-ին Ժնևում մասնակցել է Շվեյցարական կարմիր խաչի (ՇԿԽ) ավանդական բարեգործական գալա երեկոյին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և անցկացվեց «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։ Երեկոյին ներկա է գտնվել Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
 


Գալա երեկոյի հասույթի զգալի մասն ուղղվելու է հոգալու Հայաստանում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքները, աջակցելու այս առումով մեր երկրի կողմից իրականացվող գործունեությանը։ Նախանշված
բարեգործական առաքելությունն իրականացնելու համար, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները տարեսկզբին այցելել են Հայաստան` տեղում ծանոթանալով իրավիճակին, ուրվագծելով իրենց ծրագրերը, մտքերի փոխանակում ու աշխատանքների համադրում իրականացնելով հայաստանյան իրենց գործընկերների հետ։
 
Երեկոյիշուրջ վեց հարյուր մասնակիցների շարքում էին պետական և քաղաքական գործիչներ, դիվանագետներ, շվեյցարացի և օտարերկրացի բազմաթիվ անվանի բարերարներ, գործարարներ, արվեստագետներ, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 363 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար