Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար

14-10-2019 15:06:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երկօրյա արձակուրդ է վերցրել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը քննող ՍԴ նիստին չմիջամտելու համար: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հաստատեց Թովմասյանի՝ արձակուրդում գտնվելու մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունը:
 


Փաստացի, Թովմասյանը որոշել է որևէ կերպ չմասնակցել ու չմիջամտել իր լիազորությունների դադարեցման նախագծի շուրջ
Սահմանադրական դատարանի դատավորների կայացնելիք որոշմանը:
 
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստ է գումարել, որի ընթացքում որոշվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 575 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար