Աղքատության դեմքը հեռավոր գյուղերում



14-10-2019 15:57:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները երկրորդ ամիսն է շրջագայելով Շիրակի մարզի սահմանային և հեռավոր, աղքատության առավել բարձր ցուցանիշներ ունեցող
գյուղերը, բոլոր դպրոցահասակ երեխաներին, ինչպես նաև մանկավարժներին և աշխատակիցներին տրամադրում է աշնանային նոր և որակյալ բաճկոններ: Ինչպես նաև յուրաքանչյուր գյուղում այցելում են սոցիալապես առավել ծանր պայմաններում բնակվող մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին, փոքրիկ տեսանյութ են պատրաստում և հովանավորների օգնությամբ՝ զգալի աջակցություն ցուցաբերելով փորձում են դուրս բերել աղքատության ճիրաններից:  
 
Այսօր բարեգործական հերթական այցը կատարել են Ամասիայի փոքրիկ գյուղերից մեկը, դպրոցի սաներին նվերները բաժանելուց հետո այցելել են այդ գյուղում մոտ մեկ տարի առաջ ապաստանած ընտանիքներից մեկին: Ընտանիքի մայրը՝ Անժելան իր 4 մանկահասակ երեխաներով բնակվում է սոցիալական ծանր պայմաններում, թեև գոհ է, որ վերջապես մի բարի մարդ՝ այդ գյուղի ֆերմերներից մեկը, ում մոտ նա աշխատում է,  երեխաներին թեկուզև ժամանակավոր տանիք է տրամադրել և նա կարողացել է իր առողջ երեխաներին Երևանի օժանդակ գիշերօթիկ հաստատությունից տեղափոխել այդ գյուղի միջնակարգ դպրոցը:
 
Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 517 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար