Ակնկալվում է պարզաբանում. Աննա Նաղդալյանը հայ լրագրողների՝ Վրաստան մուտքն արգելելու մասին.«Արմենպրես»

14-10-2019 16:17:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է Վրաստանի տարածք Հայաստանի լրագրողների մուտքի արգելքի մասին: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մանրամասներ ներկայացրեց epress կայքի լրագրողներին Վրաստան մուտք գործել թույլ չտալու դեպքին:   
 


«Խնդրի մասին տեղյակ ենք: Վրաստանում մեր դեսպանատունն անմիջապես կապ է հաստատել վրաց մեր գործընկերների հետ: Խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացվել են Վրաստանի ԱԳՆ:
Մենք այս հարցում ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը: Երբ դա լինի, Վրաստանում մեր դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աննա Նաղդալյանը:
 
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հոկտեմբերի 11-ին՝ ավելի քան 4 ժամ վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո Epress.am-ի լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 604 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար