ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

15-10-2019 16:48:09   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Այսօր, ժամը 11:39 ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, Արտաշատի բժշկական կենտրոն են գնացել ՀՀ ԿԵ սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետները:
 
Պարզվել է, որ
սննդային թունավորման ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 3 աշակերտ, որոնց թիվը, ժամը 15:00-ի դրությամբ հասել է 23-ի:
 
ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողություններ են սկսել դպրոցի ճաշարանում և պարզել, որ երեխաները կերել են Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից մատակարարված նրբերշիկով պիցցա: Դպրոցում առկա պիցցայից վերցվել են նմուշներ, որոնք տրվել են լաբորատոր փորձաքննության: Թեև մատակարարի մոտ պիցցայի նմուշներ չեն հայտնաբերվել, այդուհանդերձ վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև մատակարարի գործունեության վայրում: 
Դիտարկումների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 518 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար