Թուրքիայի 3 նախարար՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախում

15-10-2019 17:06:03   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
 


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ֆինանսների ու արտգործնախարարությանը լիազորել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի որոշ պաշտոնյաների ու կառույցների դեմ:
 
Սպիտակ տան արած հայտարարության մեջ նշվել է, որ երկրի ֆինանսների ու արտաքին գործերի նախարարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի անվտանգությանը, կայունությանը կամ տարածքային ամբողջականությանը սպառնացող
որոշ ներկա և նախկին թուրք պետական պաշտոնյաների՝ ԱՄՆ-ում գտնվող գույքերի վրա կարող է արգելք սահմանվել:
 
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով որ Սիրիայում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են սահմանվել:
 
Հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների ցանկում են հայտնվել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը: Բացի նշյալ անձանցից պատժամիջոցների թիրախում է հայտնվել ևս 2 գերատեսչություն՝ Թուրքիայի պաշտպանության ու էներգետիկայի նախարարությունները:  
 
Համապատասխան ցուցակում հայտնված մարդկանց ու կառույցների՝ ԱՄՆ-ում ունեցած գույքի վրա կալանք կդրվի, իսկ նշյալ մարդիկ կամ կառույցները չեն կարողանա ԱՄՆ-ի հետ որևէ գործարք կատարել:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 682 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար