Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

15-10-2019 17:17:31   | Տավուշի մարզ  |  Հասարակություն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում սարից քար է պոկվել և գլորվել ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ
Հ-30 ավտոճանապարհի Իջևան-Ճամբարակ հատվածի 22-րդ կմ-ին լանջից ժայռաբեկոր է (մոտ 1.5 խմ) պոկվել և ընկել ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի:
 
Փրկարարները և «Հաղարծին» ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ժայռաբեկորը:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 593 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար