Բացահայտվել են ավտոմեքենաների սրահներից կատարված հափշտակության դեպքեր

15-10-2019 17:25:54   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 1979թ. և 1985թ. ծնված Երևան քաղաքի երկու բնակչի։
 


Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա և 34-ամյա երկու բնակիչները, 2019 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ուրիշի գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Բաշինջաղյան, Լենինգրադյան փողոցների բակերում կայանված ավտոմեքենաների սրահներ, հափշտակել գազի գլանանոթներ, գումար և սրահում առկա տարբեր արժողության իրեր՝ քաղաքացիներին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
 
Բացի այդ, նշված անձինք 2019թ. օգոստոսի 25-ին՝
ժամը 03.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բակում կայանված ավտոմեքենայի հետևի դռան փոքր ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել սրահ, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ հայտնաբերվել և բերման են ենթարկվել Մաշտոցի բաժին:
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1979թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /2 դրվագ/, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ 1985թ. ծնված տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին :
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 578 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար