Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

15-10-2019 18:00:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 


Գախարիան ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի և այլ
պաշտոնյաների հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
 
Գեորգի Գախարիան Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում ջրեց այն եղևնին, որը տնկել էր, երբ զբաղեցնում էր Վրաստանի փոխվարչապետի և Ներքին գործերի նախարարի պաշտոնը:
 
Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 596 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար