Կոչ եմ անում անտարբեր չմնալ և անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները. Արարատ Միրզոյան

15-10-2019 18:21:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 130֊-րդ վեհաժողովում ունեցած  ելույթում բոլոր խորհրդարանականներին կոչ է արել բարձրացնել իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը  կոչ է արել անտարբեր չմնալ և պարզորոշ անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները և անհապաղ պահանջել դադարեցնել դրանք: ՀՀ ԱԺ նախագահը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Միջխորհրդարանական միության 130֊րդ վեհաժողովում ունեցած ելույթից մի հատված, որը ներկայացնում ենք ստորև.
 


Այս պահին, երբ մեն
ք նստած ենք այս լիագումար նիստերի դալիճում, մեր անդամ պետություններից մեկը՝ Թուրքիան, ռազմական գործողություն է ծավալում Սիրիայի քրդաբնակ տարածքներում: Մի քանի օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ տասնյակ հազարավորները՝ տեղահանվել: Այսօր Ղամիշլիում և Սիրիայի այլ քաղաքներում մարդիկ վտանգի տակ են նույն կերպ, ինչ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում 2014 թվականին:
 
Ճակատագրի հեգնանքով այս արհավիրքները տեղի են ունենում այն նույն տեղում, նույն աշխարհագրական տարածքում, որտեղ հողի և ավազի մեջ են 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի մնացորդները:
 
Եվ ես՝ որպես մի ազգի ներկայացուցիչ, որն ականատես է եղել և վերապրել է 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը, կոչ եմ անում բոլոր խորհրդարանականներին բարձրացնելու իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:
 
Միջազգային իրավունքը նկատմամբ հարգանքը, դրան հետևելը և պահպանելը 21-րդ դարում չի վերաբերում տնտեսությանը կամ աշխարհաքաղաքականությանը։ Այն նախևառաջ մարդկային կյանքերը փրկելու մասին է, նրանց իրավունքները և ազատությունները հարգելու մասին է, այն միջազգային հանրության բարոյականությունը և Միացյալ Ազգերի ոգին փրկելու մասին է:
 
Ես կոչ եմ անում Վեհաժողովի անդամներին դիմել գործողությունների: Ես կոչ եմ անում Միջխորհրդարանական միությանը՝ որպես կազմակերպության և այստեղ ներկայացված յուրաքանչյուր խորհրդարանի, անտարբեր չմնալ և պարզորոշ անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները և անհապաղ պահանջել դադարեցնել դրանք:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 569 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար