ՏՄՊՊՀ-ն հիշեցնում է՝ համակենտրոնացումը մի շարք դեպքերում ենթակա է հայտարարագրման



16-10-2019 10:31:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հիշեցնում է տնտեսավարողներին, որ բոլոր ռիսկային դեպքերում համակենտրոնացումների համար օրենքով նախատեսված է ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ պահանջ: Մասնավորապես՝ հայտարարագրում իրականացվում է, երբ
 
գործարքի կողմերից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի մենաշնորհ կամ
գերիշխող դիրք, կամ
 
մասնակիցներից առնվազն մեկի կամ նրանց բոլորի ակտիվների արժեքը կամ հասույթի չափը նախորդ ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի սահմանած չափը:
 
Դիցուք՝ «X» և «Z» ընկերությունները, որտեղ «X» ընկերությունն ապրանքային շուկաներից մեկում արդեն ունի գերիշխող դիրք, ցանկանում են միաձուլման ձևով ստեղծել նոր, ավելի հզոր  «X&Z» ընկերություն:  
 
Այս դեպքում նախքան գործարքն իրականացնելը Հանձնաժողովին դիմելը պարտադիր է: Հանձնաժողովը կքննի դիմումը և համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու վերաբերյալ որոշում կկայացնի:
 
Համակենտրոնացումը չհայտարարագրելու դեպքում Հանձնաժողովը կբացահայտի խախտումը և իրավախախտ ընկերություններին պատասխանատվության կենթարկի:
 
ՀՀ-ում համակենտրոնացման հայտարարագրումն անվճար է:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 390 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար