Անսպասելի փոփոխություն ուժային բլոկում. ինչու՞ հեռացավ գեներալը

16-10-2019 11:47:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է պետական պահպանության ծառայության ղեկավար Գրիգորի Հայրապետովը, որն այդ պաշտոնին էր նշանակվել թավշյա հեղափոխությունից մոտ մեկ ամիս անց՝ 2018-ի հունիսի 11-ին: Գրիգորի Հայրապետովը մինչ այդ եղել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիկնազորերում որպես ավագ թիկնապահ: Հայրապետովը նախագահական թիկնազորում աշխատել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում:
 


Ստանձնելով վարչապետի պաշտոնը, Նիկոլ Փաշինյանը փաստորեն բարձրացրեց Հայրապետովի պաշտոնը, ինչը նաեւ նրա աշխատանքի որոշակի գնահատական է
ր:
 
Հայրապետյանը նշանակվեց Կրակեմ Հրաչ մականունով Հրաչյա Հարությունյանի պաշտոնին, որին նշանակել էր Սերժ Սարգսյանը: Ընթացիկ տարվա օգոստոսին Հայրապետովը ուժային բլոկի ղեկավարների շարքում արժանացավ գեներալի կոչման, ինչպես ԱԱԾ պետն ու ոստիկանապետը: Եվ փաստորեն, ինչպես ԱԱԾ պետն ու ոստիկանապետը, պետական պահպանության ծառայության ղեկավարն էլ գեներալի կոչումից կարճ ժամանակ անց ազատվեց պաշտոնից:
 
Փոխկապակցվա՞ծ են այդ ազատումները: Եթե Վանեցյանն ու Օսիպյանը պաշտոնը թողեցին օրերի տարբերությամբ, ապա Հայրապետովը պաշտոնից ազատվեց շաբաթներ անց:
Ի՞նչ է տեղի ունեցել այդ ընթացքում, եւ արդյոք տեղի ունեցածը կապ ունի ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի փոփոխության շարժառիթների հետ, թե՞ այս դեպքում վարչապետի որոշումը պայմանավորված է բոլորովին այլ հանգամանքներով:
 
Եվ, հաշվի առնելով այն, որ խոսքը պետական պահպանության ծառայության, կամ այլ կերպ ասած առաջին անձի թիկնազորի ղեկավարման մասին է, թեեւ իհարկե ծառայությունը զբաղվում է ոչ միայն առաջին դեմքերի պահպանության խնդրով, հարց է առաջանում, թե արդյոք առաջացել են խնդիրներ այդ առումով:
 
Իսկ հնարավո՞ր է, որ Հայրապետովի պաշտոնանկության «նախաձեռնությունը» եկել է ԱԱԾ նոր ղեկավարից՝ կառույցի պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանից: Ընդ որում, այստեղ կարող է լինել որոշակի տրամաբանականություն այն առումով, որ ԱԱԾ եւ պետական պահպանության ծառայության ղեկավարների աշխատանքը պետք է լինի ներդաշնակ, թե զուտ այսպես ասած ոլորտային իրողություններից, եւ թե այն հանգամանքից ելնելով, որ պետական պահպանության ծառայությունը այդուհանդերձ ԱԱԾ կառուցվածքային բաղկացուցիչ է:
 
Միեւնույն ժամանակ, հատկանշական է, որ Գրիգորի Հայրապետովը պաշտոնը թողնում է առանց ավելորդ աղմուկի եւ հայտարարությունների: Արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ եղել է քննարկում նրա հետագա գործունեության առումով:
 
Եթե իհարկե Հայրապետովի պաշտոնանկությունը պայմանավորված չէ հենց վարչապետի նախաձեռնությամբ, կապված դժգոհության անմիջական որեւէ պատճառի հետ: Համենայն դեպս, եթե կա պաշտոնանկության այդպիսի վարկած, ապա պատճառը պետք է կապված լինի թերեւս բավական լուրջ միջադեպի հետ:
 
Միաժամանակ հետաքրքիր է, որ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավարի պաշտոնանկությունը տեղի է ունենում Հայաստանում տեղի ունեցած ԵՏՄ Վեհաժողովից երկու շաբաթ անց: Այդ խոշոր միջոցառումն անշուշտ պատասխանատու աշխատանք է նաեւ պետական պահպանության ծառայության համար: Արդյոք դրա ընթացքում եղել է որեւէ աշխատանքային բացթողում, ինչն արժեցել է ծառայության ղեկավարի պաշտոն: Ի դեպ, համենայն դեպս հրապարակային մակարդակում հնչեղություն ստացավ այն, թե ինչպես էր կարողացել վրացական Ռուսթավի 2-ի լրագրողը գրեթե հասնել Պուտինին եւ նրան հարց ողղել Վրաստանի տարածքների օկուպացիայի մասին, երբ մյուս բոլոր լրատվամիջոցները տարածության առումով հուսալիորեն սահմանափակված էին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 925 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար