Ավելի լավ է մարդ չմտնի, չտեսնի՝ ոնց են ծնողները ողբում. գիշերը զոհված ոստիկանը երկու երեխա ունի.armtimes.com

16-10-2019 14:50:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 


Այսօր գիշերը «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված Տիգրան Առաքելյանը Արարատի մարզի Արգավանդ գյուղից էր, ուներ երկու անչափահաս երեխա:
 
Արգավանդ համայնքի ղեկավար Գագիկ Օրդուխանյանը մեր զրույցում ասաց, որ շատ համեստ եւ խելացի տղա էր. «Շատ հարգված եւ սիրված տղա էր, գյուղում ոչ մի ինտրիգների մեջ չի եղել, իր գլուխը կախ իր գործին է գնացել-եկել: Կինը
եւս խելացի, խելոք կին է, հայրն ու մայրը, եղբայրը նորմալ մարդիկ են: Աստված երեւի էդ էրեխուն էդքան էր կյանք տվել»,- ասաց գյուղապետը:
 
Վերջինս քիչ առաջ այցելել էր զոհված ոստիկանի տուն: Ըստ նրա՝ հնարավոր չէ նկարագրել այնտեղ տիրող իրավիճակը:
 
«Այցելել եմ, ահավոր վիճակ էր, ավելի լավ է՝ մարդ չմտնի, չտեսնի՝ ոնց են ծնողները ողբում: Ես որ լացեցի, այ էդպիսի վիճակ է»,- հավելեց Օրդուխանյանը:
 
Գյուղապետի տեղեկություններով՝ Տիգրան Առաքելյանը վաղուց էր աշխատում ոստիկանության համակարգում, շատ քիչ էր մնացել, որ թոշակի անցներ:
 
Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը, հավանաբար, տեղի կունենա վաղը: Տեղի եւ ժամի մասին դեռ որեւէ հստակ որոշում չկա: Ոստիկանության ավագին կհուղարկավորեն հարազատ համայնքում:
 
Հիշեցնենք, որ երեկ գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս 38-ամյա ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը զոհվել է, իսկ նրա համածառայակից Արսեն Հակոբյանը՝ ստացել վնասվածքներ:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2803 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար