Գիշերվա միջադեպի հետեւանքով վիրավորված 25-ամյա ոստիկանը բժիշկների հսկողության տակ է. նա չցանկացավ խոսել (տեսանյութ).Armtimes.com



16-10-2019 15:35:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Այսօր գիշերը Ազատության պողոտայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետեւանքով վիրավորված ոստիկանը՝ Արսեն Հակոբյանը, եւս 2-3 օր կմնա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:
 


Մեր այցելու
թյան պահին 25-ամյա երիտասարդը շոկային վիճակում էր եւ չցանկացավ ոչ լուսանկարվել, ոչ խոսել տեղի ունեցածի մասին:
 
Արսեն Հակոբյանի բուժող բժիշկը՝ Ալեքսանդր Վարոսյանը լրագրողներին հայտնեց, որ ոստիկանը հարված է ստացել գլխի գագաթային հատվածին, որի հետեւանքով այդ հատվածում սալջարդ ու պատռված վերք է առաջացել: Բժշկական կենտրոնում կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել են հանգուցակարեր, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա: Քննությամբ գլխուղեղում տրավմատիկ բնույթի փոփոխություններ չեն հայտնաբերվել, սակայն նախնական ախտորոշվել է գլխուղեղի ցնցում:
 
Վարոսյանն ասաց, որ հիվանդի վիճակը կայուն է, գտնվում է հսկողության տակ, ստանում է կոնսերվատիվ բուժում եւ մոտ 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի:
 
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանապետի ժամանկավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասել էր, որ վիրավորված ոստիկանը ոչ միայն շարունակելու է աշխատել համակարգում, այլեւ խոստացել է բարձրագույն կրթություն ստանալ եւ ոստիկանության միջին խմբում աշխատել:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 687 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար